Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.10.2015 | 00:02

Բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի։ Արդ, ձեզ են ուղղված իմ խոսքերը, ո՛վ բռնակալներ, որպեսզի իմաստություն սովորեք և չսխալվեք։ Այն ամենը, ինչ սուրբ է, պահեցե՛ք սրբությամբ, և դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանություն պիտի գտնեն։ Արդ, ձգտեցե՛ք հետևել իմ խոսքերին, փափագեցե՛ք և պիտի խրատվե՛ք։ Լուսավոր և անթառամ է իմաստությունը, դյուրին է հայտնվում իրեն սիրողներին և հեշտ է գտնվում փնտրողներից։


Իմաստություն Սողոմոնի 6. 9-14

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ